Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հայ արվեստագետները մասնակցել են Սուրաջկունդի արհեստների 31-րդ միջազգային փառատոնին

Հայ արվեստագետները մասնակցել են Սուրաջկունդի արհեստների 31-րդ միջազգային փառատոնին
24.02.2017 | 12:19

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2017 թվականի փետրվարի 1-15-ը, Հնդկաստանում հայ արվեստագետների պատվիրակությունը մասնակցել է Սուրաջկունդի արհեստների 31-րդ միջազգային փառատոնին:

Պատվիրակության կազմում էին՝ «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն Լիլիթ Մելիքյանը, ժողովրդական վարպետ Արփի Ավդալյանը և «Շողակն» ֆոլկլորային համույթի մեներգչուհի, ուդահար Հասմիկ Հարությունյանը:
Փառատոնի ընթացքում ներկայացվել են հայկական տարազներ, ազգային մշակույթին բնորոշ ձեռագործ և ասեղնագործ իրերի տարբեր նմուշներ՝ զարդեր, մետաքսե վզնոցներ, կարպետներ: Կատարումներով հանդես է եկել երգչուհի Հասմիկ Հարությունյանը:


Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի հրավերով հայ արվեստագետներն այցելել են նաև մայրաքաղաք Դելի: Արդյունքում, հայկական պատվիրակությունը Հնդկաստանում ոչ միայն ներկայացրել և հանրահռչակել է հայկական մշակույթը, այլև աշխատանքային սերտ կապեր է հաստատել և հետագա համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերել` փառատոնին ներկայացված տեքստիլ արտադրանք ու ասեղնագործ աշխատանքներ պատրաստող կազմակերպությունների հետ:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ